ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               

Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»

Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»
17.03.2014 | 16:40

«Մայրս թուրք է, սակայն ես ինձ լազ եմ համարում` ինչպես հորս նախնիները, քանի որ ամաչում եմ իմ մայրական կողմի նախնիների փոխարեն: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանություն են իրականացրել: Մեկ միլիոն 500 հազար հայեր դաժանաբար սպանվել են թուրքերի և քրդերի խողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, ողջ-ողջ այրել երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Հայերի հետ Օսմանյան կայսրությունում սպանվել են և հազարավոր ասորիներ»: Սա մի հատված է թուրք բանաստեղծ Սերկան Էնգինի` «Անտանելի ամոթ է թուրք լինելը» հոդվածից, որը հրապարակվել է Paper Boats of Poetry կայքում: Էնգինը գրել է, թե ինքը ճանաչում է հայերի ցեղասպանությունը. «Որպես թուրք ժողովրդի զավակ՝ ես ճանաչում եմ հայերի ցեղասպանությունը և ամաչում եմ իմ մայրական կողմի նախնիների փոխարեն: Ողջ մարդկության անունից ես ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում ձեր վշտի առաջ»:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ